Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը ձերբակալել է 49 անձի։
Այս մասին Hayastan.news-ը տեղեկացավ ՆԳՆ լրատվության վարչությունից՝ Զարզանդ Գաբրիելյանից։
«Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 49 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ»,-ասաց Գաբրիելյանը։
Նշենք, որ առավոտյան ՆԳ նախարարությունը հայտնել էր 23 անձի ձերբակալության մասին։