Հետևեք մեզ։

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում կինը կատակել է, թե իր պայուսակում ռումբ կա․ նա բերման է ենթարկվել

16:56, 24 մարտ 2024
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում կինը կատակել է, թե իր պայուսակում ռումբ կա․ նա բերման է ենթարկվել

«Շերեմետևո» օդանավակայանում՝ դեպի Երևան չվերթի պատրաստվող ինքնաթիռում, ռումբի մասին ահազանգած ուղևորը բերման է ենթարկվել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ուղևորը կատակել է իր ուսապարկում տեղադրված ռումբի մասին։ Պարզվել է, որ կնոջը նյարդայնացրել է բորտուղեկցորդուհու հեռախոսային խոսակցությունը, ուստի նա որոշել է զգուշացնել պայուսակի մեջ ենթադրյալ ռումբի մասին։ Այս մասին պատմել է դեպքի ականատեսը։

«Կինը դժգոհ էր, որ երբ մարդիկ տեղավորվում էին, բորտուղեկցորդուհին հեռախոսով խոսում էր մեկի հետ։ Նա ասաց. «Դադարեցրե՛ք խոսել, այլապես բաց կթողնեք իմ ուսապարկի ռումբը», - մանրամասներով կիսվել է RT-ի աղբյուրը։

 

Մոսկվայից Երևան չվերթի ինքնաթիռում ուղևորն ասել է, որ պայուսակում ռումբ կա