ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց մուտք գործելու, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյունի դեպքով քննվող քրեական վարույթի շրջանակներում լայնածավալ քննչական գործողություններ ու խուզարկություններ են իրականացվում։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Նրա խոսքով, լայնածավալ քննչական գործողություններ են իրականացվում, որոնք ընդգրկում են շուրջ 4 տասնյակ անձանց բնակարաններ և այլ վայրեր։
Ավելի վաղ՝ Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարություն էր տարածել, որ խուզարկություն է իրականացվել կուսակցության մի խումբ անդամների բնակարաններում։
Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով։
Ոստիկանության բաժին ներխուժման փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել ահաբեկչության հատկանիշներով. ՔԿ