Այսօր Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը նախորդած ասուլիսում Եվրահանձնաժողովի (Եվրամիության գործադիր մարմնի) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ընդգծեց, որ Եվրամիությունը աջակցելու է Հայաստանում փոքր և միջին բիզնեսին, այդ թվում` նոր շուկաներ մուտք ունենալու գործում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
Նա նաեւ ընդգծել է կարևոր հետևյալ կետերը նաև
Եվրամիությունը պատրաստվում է ներդրումներ իրականացնել Հայաստանի առանցքային ենթակառուցվածքային ծրագրերում, այդ թվում` անդրսևծովյան էլեկտրական մալուխին միանալու հետ կապված
պատրաստվում է ներդրումներ անել Հայաստանում վերականգնվող էներգաարտադրության մեջ, ինչպես նաև` Վրաստանի հետ փոխկապվածությունը լավարկելուն միտված ծրագրերում
նոր միջոցառումներ է իրականացնելու` ուղղված Հայաստանի ավիացիոն և միջուկային անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև` առևտրի դիվերսիֆիկացմանը
ողջունում է Հայաստանի վարչապետի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Ի հավելումն այս ամենին, տիկին Ֆոն դեր Լայենը նաև հայտարարեց, որ Եվրամիությունը առաջիկա 4 տարիների ընթացքում 270 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ է տրամադրելու Հայաստանին` չկասկածելով անգամ, որ հենց այս կետն է դառնալու հայկական ֆեյսբուքի առաջիկա երկու֊երեք օրերի հայփի թեման»:
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 5-ին Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումը: