Վրաստանի «Ժողովրդի ուժը» կուսակցության առաջնորդ Գուրամ Մաճարաշվիլին երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին համեմատել է արդուկի հետ, որը մոռացել են անջատել: Sputnik Գրուզիա-ի փոխանցմամբ՝ պատգամավորն ասել է․
«Ինչպես երեխային չի կարելի լուցկի տալ կամ միացրած թողնել արդուկը, այնպես էլ չի կարելի նախագահին արտասահման թողնել։ Այդ մարդը պայթուցիկ նյութ է։ Ոչ ոք չգիտի, թե դա որտեղ կպայթի և որտեղ կվնասի երկրին, իսկ դուք ցանկանում եք, որ մենք նպաստենք դրան»։
Պատգամավորը կարծում է, որ եթե նախագահին արգելեն այցելել այլ երկրներ, դա օգուտ կբերի ինչպես Վրաստանին, այնպես էլ հենց Զուրաբիշվիլիին: