Հետևեք մեզ։

Ռուսաստանի Կենտրոնական բանկը կարող է պատժամիջոցներ կիրառել այն երկրների դեմ, որոնք դադարեցրել են «Միր» քարտերի սպասարկումը

20:22, 10 ապրիլ 2024
Ռուսաստանի Կենտրոնական բանկը կարող է պատժամիջոցներ կիրառել այն երկրների դեմ, որոնք դադարեցրել են «Միր» քարտերի սպասարկումը

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը կարող է պատժամիջոցներ կիրառել այն երկրների դեմ, որոնք դադարեցրել են «Միր» քարտերի սպասարկումը։ Բայց դրանք կլինեն «ծայրահեղ միջոցներ», - ասել է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ղեկավար Նաբիուլինան:

«Ինչ վերաբերում է արձագանքման միջոցներին, ապա, իհարկե, տեսականորեն դա հնարավոր է՝ և՛ սահմանափակումներով, և՛ արգելքներով։ Բայց ես կարծում եմ, որ դրանք պետք է դիտարկվեն որպես վերջին միջոց՝ ուղղված երկրների դեմ, եթե նրանք իրենց կառուցողական չպահեն», - պարզաբանել է նա:

Հիշեցնենք, որ Ղազախստանի, Հայաստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի բանկերը ավելի վաղ հայտարարել էին ռուսական «Միր» քարտերի սպասարկման դադարեցման մասին։

 

Հայաստանի բանկերի մեծ մասը դադարեցրել է «Միր» քարտերի սպասարկումը