Հետևեք մեզ։

Նվաստացրել են ձեռնաշղթայված ՀՀ քաղաքացուն․ ինչու՞ եմ զարմանում․ ԱԺ նախագահը թքել է, պատգամավորը սպառնացել և ոչ մի հետևանք՝ դատախազությունը կույր է․ Լիլիթ Գալստյան

12:16, 17 ապրիլ 2024
Նվաստացրել են ձեռնաշղթայված ՀՀ քաղաքացուն․ ինչու՞ եմ զարմանում․ ԱԺ նախագահը թքել է, պատգամավորը սպառնացել և ոչ մի հետևանք՝ դատախազությունը կույր է․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը գրում է․ 
 
«Դավաճանական լակոտակրատիա, խուլիգանապետություն, տգետների հավաքածու։
Սևազգեստ անձինք, ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ոստիկանական մեքենայից իջեցնում են, ծեծի ենթարկում, խոշտանգում և նվաստացնում արդեն ձեռնաշղթայված ՀՀ քաղաքացուն՝ Սամվել Վարդանյանին։
Ինֆուզորիայի բացակա ուղեղով ոստիկանները մեկնաբանում են, թե իրենք միզելու համար այդ պահին իջել էին մեքենայից։
Ի՜նչ նողկալի եք դուք, չմարդ ու ստոր, քստմնելի մարդուկներ․․․
Ձեռնաշղթայված մարդուն, 44 օրյա պատերազմի մասնակցին, ՀՀ քաղաքացուն նվաստացնել, խոշտանգել․․․․
Բայց ինչո՞ւ եմ զարմանում՝ Ալեն Սիմոնյանի հրահանգով թիկազորը ոլորում է քաղաքացու ձեռքերն ու նա թքում է քաղաքացու վրա՝ մնալով անպատիժ։
Աժ պատգամավորը հրապարակային, տեսախցիկների առջև սպառնում է լեզու կտրել և ոչ մի պատասխանատվություն։
Անձամբ եմ ներկա եղել ոստիկանության կենտրոն բաժանմունքում ոստիկանի կողմից քաղաքացու խոշտանգմանը, ոչ մի հետևանք․ դատախազությունը կույր է և խուլ, ավելի շուտ՝ ստրկամտաբար լծված է նիկոլի ռեժիմի պաշտպանությանը։
Ավագանու նիստի ժամանակ 9 տոկոսանոց ավինյանը ավագանու ընդդիմադիր անդամին ասում է՝ "մի հաչա", ու մարսելու է․ զրո պատասխանատվություն։
Իհարկե, այս ամենը սեփական հիստերիայի արդյունքն է․ գիտեն, որ քպ վարկանիշը ցեխաջրի մակարդակի է, երկրում քաոս է, հուսահատություն, պատերազմի ստվերը Հայաստանի վրա․․․
Այս ամենաթողությունը նիկոլական ձեռագիր է, ուղիղ հրահանգ․․․
Այսպես են սպանում պետությունը․․․․
Ոստիկանության օրն էր։ Ոստիկանության ձեռագիրն ու աշխատաոճը օսմանյան էր․․․
Փորձեք ձեր մեջ արթացնել մարդուն և հիշել, որ նիկոլից հետո կյանք կա։
Սիրելի քաղաքացիներ, մի հանդուրժեք, թույլ մի տվեք, ընդվզեք, մի օր, մի օր անպայման այս աղետը մտնելու է քո կյանք։
Սա հենց պետությունը բանդա, հանցախումբ դարձնելու ճանապարհն է»։