«ՔՊ»-ական Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանելու համար ձերբակալված Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է։
Նրա պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քրեական վարույթը նախաձեռնված է եղել խուլիգանության հոդվածի 1-ին մասով, ինչը բավարար չէր կալանավորելու համար։
«Այսօր մեղադրանքը լրացվել է նաև Արմեն Գրիգորյանի և Նարեկ Մալյանի հոդվածով՝ քաղաքական հիմքով թշնամանք, անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով»,-ասաց նա։
Մելիքյանի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիների բավական մեծ մասի ցանկացած պահի այդ մեղադրանքը կարող է առաջադրվել․ «Ողջույն Հայաստանի ժողովրդավարությանը ծափահարողներին։ Հոդվածը 1-4 տարի ժամկետով ազատազրկում նախատեսող հոդված է»,- նշեց Մելիքյանը։
Պաշտպանն ասաց, որ խափանման վերաբերյալ թե ինչ միջնորդություն է ներկայացրել, հայտնի չէ։