Հետևեք մեզ։

Ես վետո կկիրառեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հանդեպ. Վրաստանի նախագահ

22:02, 17 ապրիլ 2024
Ես վետո կկիրառեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հանդեպ. Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կկիրառի օտարերկրյա գործակալների մասին օրինագծի հանդեպ, եթե այն ընդունվի երեք ընթերցմամբ։

«Ես վետո կկիրառեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հանդեպ, ինչպես անում եմ այլ օրենքների դեպքում, որոնք հակասում են Եվրամիության ռազմավարությանը և առաջարկություններին»,- ասել է Զուրաբիշվիլին BBC-ի հետ հարցազրույցում։

Չնայած նախագահը վստահ է, որ խորհրդարանական մեծամասնությունը կհաղթահարի իր վետոն, այնուամենայնիվ, կարծում է, որ այն պետք է կիրառել, որպեսզի «ժողովրդի ձայնը լսելի լինի»։

 

Օրինագիծը վրացական է․ Վրաստանի վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ