Օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ Թբիլիսիում անցկացվող ցույցի մասնակիցները որոշել են գնալ մի քանի թաղամաս այն կողմ գտնվող կառավարության շենք՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպելու պահանջով։
Ցուցարարների որոշումը բեմից հայտարարել է վրացական հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավար Լևան Ցուցկիրիձեն։ Նրա խոսքով՝ երթը խաղաղ է լինելու։ Նա կոչ է արել ցուցարարներին չտրվել սադրանքներին։ Ցուցարարները ցանկանում են խոսել Կոբախիձեի հետ և ասել, որ հետ վերցնի օրինագիծը։
Իր հերթին այսօր հայտարարությամբ է հանդես եկել Իրակլի Կոբախիձեն, և ասել է, որ օրինագիծը վրացական է, քանի որ պաշտպանում է պետականության ամենակարեւոր սկզբունքը։
«Սա ազգային ինքնիշխանություն է։ Օրինագիծը նախատեսում է միայն մեկ բան՝ արտաքին ուժի շահերն իրականացնող կազմակերպությունների ստացած ու ծախսվող գումարների տարեկան հայտարարագիրը։ Սա թափանցիկության նվազագույն չափանիշն է: Թափանցիկության շատ ավելի խիստ չափանիշ, քան սա գործում է ԱՄՆ-ում, Եվրահանձնաժողովը հաստատել է խիստ ստանդարտների օրինագիծը, և շատ ավելի խիստ ստանդարտ է կիրառվում նաև ԵՄ անդամ մի քանի երկրներում»,- ասել է Կոբախիձեն։
Տեսանյութերն՝ այստեղ։