Քիչ առաջ Սամվել Վարդանյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը հրապարակել է Սամվել Վարդանյանի լուսանկարը, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը: Պաշտպանը գրել է.
«Սամվել Վարդանյանի տաբատին` ծնկների հատվածը, կանաչ խոտի հետքերն են, որոնք մինչև ՁՊՎ ուղևորվելը չեն եղել: Դրանք` խոշտանգման ժամանակ Սամվելին չոքացնելու արդյունքում են առաջացել:
Լուսանկարը ներկայացվել է նաև դատարանին»:
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննել է ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի գործով ձերբակալված Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը, պաշտպանները սպասում են որոշման հրապարակմանը։