Հետևեք մեզ։

Բագրատաշենում տեղի ունեցած սադրանքի հետևանքով վնասվածքներ է ստացել պատգամավոր Գառնիկ Դանիելյանը

19:49, 21 ապրիլ 2024
Բագրատաշենում տեղի ունեցած սադրանքի հետևանքով վնասվածքներ է ստացել պատգամավոր Գառնիկ Դանիելյանը

Բագրատաշենի հատվածում տեղի ունեցած քաշքշուկի և հրմշտոցի հետևանքով վնասվածքներ է ստացել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը․«Գառնիկ Դանիելյանը լավ է: Իշխանական սադրանքի արդյունքում` Բագրատաշենի հատվածում, որտեղ տավուշցիները փակել էին ճանապարհը, տեղի է ունեցել քաշքշուկ և հրմշտոց: Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը եղել է քաղաքացիների կողքին, սակայն որևէ ծանր մարմնական վնասվածք վերջինս չունի: Մենք մի խումբ գործընկերներով գտնվում ենք Տավուշում, Գառնիկ Դանիելյանը չի հոսպիտալացվել, շարունակում է իր մնալ քաղաքացիների կողքին»։
 

Լարված իրավիճակ և բախումներ Տավուշում․ ԵԿՄ անդամը փորձել է վրաերթի ենթարկել ճանապարհը փակած քաղաքացիներին (տեսանյութ)