Հետևեք մեզ։

Երևանի մետրոյի վագոնի տակ նետվողը 28-ամյա երիտասարդ էր. մետրոպոլիտենն անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության

21:40, 21 ապրիլ 2024
Երևանի մետրոյի վագոնի տակ նետվողը 28-ամյա երիտասարդ էր. մետրոպոլիտենն անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության

Սույն թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում մետրոպոլիտենում տեղի է ունեցել արտակարգ դեպք։

Քաղաքացի Բ. Ա. -ն՝ ծնված 1996 թվականին, նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։

Այս մասին գրել է մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը։

Նա տեղեկացրել է, որ գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան և «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան)։

 

Երևանում տղամարդն ընկել է ընթացող մետրոյի վագոնի տակ