Հետևեք մեզ։

Ով է Բերքաբերի սահմանին ականզերծում իրականացրած սակրավորը և ինչ վնասվածք է ստացել նա ականի պայթյունից

23:12, 25 ապրիլ 2024
Ով է Բերքաբերի սահմանին ականզերծում իրականացրած սակրավորը և ինչ վնասվածք է ստացել նա ականի պայթյունից

Բերքաբերի սահմանին ականզերծում արած սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է։ Նրան, հետագա բուժման համար, Իջևանի ԲԿ-ից տեղափոխել են Երևան»,- հայտնել է Սարգսյանը։

Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տեղեկացրել էր, որ Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Գ.Մարդանյանը (ծնվ. 1980թ.)։

 

Տավուշում Ադրբեջանի համար ականազերծում անելու ժամանակ վիրավորվել է հայ զինծառայող