Ես Աննա Հակոբյանի հետ չեմ հանդիպում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ հանդիպումներ է ունենում Աննա Հակոբյանի հետ և նստում է նրա կողքին։ «Չէ, ես գնում եմ մանկատներ, եթե ուշադրություն եք դարձրել, մանկատուն գնալն ինձ չի կաշկանդում։ Ինձ չի կաշկանդում շփվելը, հանրային միջոցառումների ժամանակ ցանկացած անձ կարող է ներկա գտնվել»,- ասել է Վարդապետյանը։