«Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին բլից հարցեր են տրվել․
-«Լացիո՞», թե՞ «Միլան»։
-Այս պարագայում՝ «Լացիո»։
-Լաուտարո Մարտինե՞ս, թե՞ Յուրա Մովսիսյան, նկատի ունեցիր, որ այս հարցազրույցը միայն Յուրան է հասկանում։
-Չէ, հաշվի առնելով չէ․ քանի որ Յուրայի հետ շատ վաղուց եմ ծանոթ, իսկ Լաուտարոյի հետ մեկ տարվա ծանոթ եմ, ապա Յուրա Մովսիսյան։
-Կարիերայի ավարտից հետո մարզի՞չ, թե՞ ակումբի մարզական տնօրեն։
-Ակումբի մարզական տնօրեն։
-Գո՞լ, թե՞ գոլային փոխանցում։
-35 տարեկանում՝ գոլային փոխանցում։
-Հաղթանակ Իռլանդիա-Հայաստան խաղո՞ւմ, թե՞ հաղթանակ ՉԼ-ում «Մանչեսթեր Սիթի»-ի հետ եզրափակչում։
-Այս դեպքում երկուսը։
-Իտալական պիցցա՞, թե՞ հայկական խորոված։
-Հայկական խորոված միանշանակ։
Տեսանյութը՝ Telegram-ում։