Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը մայիսի 10-ին հայտարարեց ՊՍԺ-ից հեռանալու մասին: Սպասվում է, որ կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ակնկալում է, որ ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին։ X սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ նախագահը պատասխանում է բաժանորդների տարբեր հարցերի։
Հարցին,թ ե 25-ամյա Մբապեն հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ն, Մակրոնն ասել է․
«Ես այլ կոնկրետ մեկնաբանություն չունեմ, բացի այն, որ ես ակնկալում եմ, որ «Ռեալը» Կիլիանին կթողնի մասնակցել Օլիմպիական խաղերին, որպեսզի նա կարողանա խաղալ Ֆրանսիայի հավաքականում»,- ասել է Մակրոնը։
Ես ուզում եմ զրուցել ձեզ հետ․ Մբապեն հայտարարել է ՊՍԺ-ից հեռանալու մասին