Երկիր մոլորակի վրա շատ ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել, փոթորիկը կարող է տևել 20-ից 40 ժամ: Մագնիսական փոթորիկը, որը փոքր-ինչ թուլացել է մայիսի 11-ի ցերեկը, վերադարձել է առավելագույն ուժգնությանը, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։
«Սկսվում է գագաթնակետը: Արեգակի կողմից արտանետված զանգվածները հասել են Երկիր մոլորակ: Դաշտի տատանումները հասել են գագաթնակետին», - ընդգծել է նա:
Մասնագետի խոսքով՝ արևային քամու արագությունն այժմ տատանվում է վայրկյանում 800-1000 կիլոմետրի սահմաններում։ Նա հավելել է, որ Ռուսաստանի տարածքը ծածկված է բևեռափայլերի էլ ավելի հզոր գոտիով, որի օվալը կարող է իջնել մինչև երկրի հարավային սահմանները։
Ուժեղ մագնիսական փոթորիկների ժամանակ մարդիկ կարող են զգալ գլխացավեր, թուլություն, ճնշման բարձրացում և անքնություն: Գիտնականները դա բացատրում են նրանով, որ երբ մագնիսական դաշտը տատանվում է, մազանոթային արյան հոսքը դանդաղում է, և հյուսվածքների թթվածնային քաղց է առաջանում: