Զինված հարձակման է ենթարկվել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Նրա ուղղությամբ չորս կրակոց է արձակվել, որից մեկը հասել է նրա որովայնին։
Վարչապետի էջում, տեղեկություն են հրապարակել նրա առողջական վիճակի մասին․
«Վարչապետ Ֆիցոյի կյանքին վտանգ է սպառնում։ Ամեն ինչ կորոշվի առաջիկա ժամերին։ Վարչապետին այժմ ուղղաթիռով տեղափոխում են Բանսկո Բիստրիցա, քանի որ Բրատիսլավայից տեղափոխումը չափազանց շատ ժամանակ կպահանջի՝ հաշվի առնելով հրատապ միջամտության անհրաժեշտությունը», - ասվում է հայտարարության մեջ: