Հետևեք մեզ։

Եվրոպական խորհրդի ղեկավարը մեկնաբանել է Զուրաբիշվիլիի՝ օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վրա վետո կիրառելուն

23:08, 18 մայիս 2024
Եվրոպական խորհրդի ղեկավարը մեկնաբանել է Զուրաբիշվիլիի՝  օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վրա վետո կիրառելուն

Օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վրա նախագահական վետոն հնարավորություն է տալիս Վրաստանին վերանայել այն, որպեսզի չհեռանա Եվրամիությանն անդամակցելու կուրսը, հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։


«Ես կոչ եմ անում Վրաստանի քաղաքական գործիչներին և առաջնորդներին օգտագործել այս հնարավորությունը՝ ապահովելու, որ Վրաստանը պահպանի իր եվրոպական կուրսը»,-գրել է Շառլ Միշելն X-ում։

Այսօր ես վետո դրեցի «ռուսական օրենքի» վրա, որը հակասում է մեր սահմանադրությանը. Վրաստանի նախագահ