Հետևեք մեզ։

71-ամյա գրողը հայտնել է Սլովակիայի վարչապետի վրա կրակելու պատճառը (տեսանյութ)

23:59, 18 մայիս 2024
71-ամյա գրողը հայտնել է Սլովակիայի վարչապետի վրա կրակելու պատճառը (տեսանյութ)

Սլովակիայի դատարանը կալանավորել է 71-ամյա գրող և քաղաքական ակտիվիստ Յուրայ Ցինտուլային, ով կրակել է երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա։ Մեղադրյալն ընդունել է իր մեղքը. նրան սպառնում է 25 տարվա ազատազրկում։ Ֆիցոյի դեմ մահափորձը տեղի է ունեցել մայիսի 15-ի կեսօրին Գանդլովա քաղաքում, որտեղ տեղի էր ունենում կառավարության նիստը։

Ցինտուլան իր շարժառիթները բացատրել է կառավարության քաղաքականության հետ անհամաձայնությամբ։ Սլովակիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ գրողը, ի թիվս այլ բաների, համաձայն չէ Ուկրաինային ռազմական օգնության դադարեցման հետ։

Խոստովանության տեսանյութը՝ Telegram-ում։

 

Մահափորձ Սլովակիայի վարչապետի նկատմամբ. նա վիրավորվել է (լուսանկարներ, տեսանյութ)

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրահատության է ենթարկվում