Հետևեք մեզ։

Իրանի նախագահին ու արտգործնախարարին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել․ պարզվել է վթարի ճշգրիտ վայրը․ լրացվում է

17:18, 19 մայիս 2024
Իրանի նախագահին ու արտգործնախարարին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել․ պարզվել է վթարի ճշգրիտ վայրը․ լրացվում է

23։37․

Թուրքիայի պաշտպանության նախարարություն. Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ուղղաթիռի որոնողական աշխատանքների համար մենք ուղարկել ենք անօդաչու թռչող սարք և գիշերային տեսանելիությամբ հագեցած ուղղաթիռ։

23։30․

Պարզվել է Ռաիսիի ուղղաթիռի վթարի ճշգրիտ վայրը, և դրանից ազդանշան է ստացվել․ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար

22:56․

Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին ասել է, որ որոնողական խմբերը դեռ չեն հասել Ռաիսիի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր։

 

22։25․

Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է տեղեկությունն այն մասին, որ փրկարարները հայտնաբերել են Ռաիսիի ուղղաթիռը, հայտնում է Mehr-ը։

22:15.

Փրկարարները հայտնաբերել են Իրանի նախագահի վթարված ուղղաթիռը․ Press TV

21։26․

«Իսրայելը ոչ մի կապ չունի Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման հետ»,- ասել է իսրայելական 13-րդ հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։

21։00․

Tasnim-ի փոխանցմամբ՝ նախագահ Ռայիսիին և նրան ուղեկցող անձանց տեղափոխող ուղղաթիռի վթարի ճշգրիտ վայրը գտնվում է Օզի գյուղի մոտ, որը գտնվում է Արևելյան Ատրպատական նահանգի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Արասբարանի անտառում:

 

20։35․

Իրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, բայց վերջին պահին այցը հետաձգվել է․ ՏԱՍՍ

19։58.

Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր է հասել փրկարարների մեկ խումբ, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը։

Տեսանյութը` Telegram-ում։

19։28․

Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի հետ կապված միջադեպի մասին հաղորդագրություններից հետո Իրանում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։

Քիչ անց Tehran Times-ը հերքել է երկրի անվտանգության խորհրդի արտահերթ նիստի մասին լուրերը։

19։20․

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի և Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի կյանքը «վտանգի տակ է» ուղղաթիռի կոշտ վայրէջքից հետո։ Reuters-ին հայտնել է իրանցի մի պաշտոնյա, որի անունը չի նշվում:

«Մենք դեռ լի ենք հույսով, բայց ուղղաթիռի վայրէջքի վայրից ստացվող հաղորդագրությունները շատ լուրջ մտահոգություններ են առաջացնում», - ասել է նա, մեջբերում է Reuters-ը:

18։53․

Իրանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը լրատվամիջոցներին հայտնել է, որ եղանակային վատ պայմանների պատճառով Ռաիսիի ուղղաթիռը որոնելու համար օդային գործողությունները դադարեցվել են։ Փրկարարական աշխատանքներն իրականացվում են հետիոտն խմբերի կողմից։

Տեսանյութը՝ Telegram-ում։

18։39․

Առնվազն 40 փրկարարական խումբ որոնում է Ռաիսիի ուղղաթիռը, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը։

18։38․

ISNA գործակալությունը նախագահին տեղափոխող ուղղաթիռի վթարի վայրից հրապարակել է փրկարարական գործողության նոր կադրերը։ Տեսանյութը՝ Telegram-ում։

18։25․

Mehr գործակալությունը ջնջել է նախկինում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ «Իրանի նախագահը լավ է և մեքենայով մեկնում է Թավրիզ»։

17։55․

Փրկարար խմբերը հասել են այն տարածք, որտեղ կոշտ վայրէջք է կատարել Իրանի նախագահի ուղղաթիռը, հաղորդում է IRNA գործակալությունը։

17։48․

Իրանի ՆԳՆ ղեկավարը դեռ չի հաստատել այն տեղեկությունը, որ ուղղաթիռի կործանումից հետո երկրի նախագահը չի տուժել, նրա հետ կապ չկա, հայտնում է Al-Masirah հեռուստաալիքը։

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայր փրկարարական խմբերի ժամանումը դեռ սպասվում է, հայտնել է Իրանի ՆԳՆ ղեկավարը։

 

17։36․

Իրանի նախագահը ուղղաթիռի կոշտ վայրէջքից չի տուժել։ Իրանի նախագահն իրեն լավ է զգում, նա ավտոշարասյան կազմում մեքենայով ուղևորվել է Թավրիզ-Mehr գործակալություն։

 

17։26․ IRNA գործակալությունը հաստատել է, որ երկրի նախագահն ու արտգործնախարը գտնվել են վթարված ուղղաթիռում։ Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ փրկարարները փորձում են հասնել դեպքի վայր։

 

17։18․

Իրանական լրատվական գործակալությունը նշում է, որ կոշտ վայրէջքի վայրի որոնումը բարդանում է եղանակի պատճառով։

Նախնական տվյալներով՝ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռներից վթարային վայրէջք է կատարել, այս մասին հայտնում է Reuters-ը հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությունը։

Լրատվամիջոցը միջադեպի մասին մանրամասներ չի հայտնել։

Ադրբեջանական և իրանական այլ լրատվամիջոցներ հայտնում են, որ Իրանի նախագահին  ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ադրբեջանի հետ սահմանի մոտ գտնվող Վերզեգան քաղաքի մոտ, որում եղել է նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանը, ինչպես նաև ադրբեջանցի նահանգապետը։
Պաշտոնական աղբյուրները դեռևս տեղեկություններ չեն հայտնել։

 

Իրան-Ադրբեջան սահմանին տեղի է ունեցել Ռաիսիի ու Ալիևի հանդիպումը (լուսանկարներ)