Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին ուղեկցող երկու ուղղաթիռները ապահով հասել են իրենց նշանակետին, հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը։
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում ուղղաթիռ է կործանվել, որում եղել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Իրանի նախագահի ավտոշարասյունը ներառում էր երեք ուղղաթիռ։
«Եվս երկու ուղղաթիռ՝ որոշակի թվով նախարարներով և պաշտոնյաներովապահով հասել են իրենց նշանակետին»,- ասվում է հեռուստաալիքի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։