Իրանի Ներքին գործերի նախարարության ղեկավարը մանրամասներ է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի մասին։
«Եղանակի և մառախուղի պատճառով նախագահին տեղափոխող ուղղաթիռը ստիպված է եղել կոշտ վայրէջք կատարել», - IRIB պետական հեռուստաալիքի եթերում ասել է Իրանի ՆԳ նախարար Ահմադ Վահիդին:
Նրա խոսքով՝ դեպքի վայրում փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ կիրականացնեն։
Նշենք, որ իրանական լրատվամիջոցները տարածում են որոնողական օպերացիայի առաջին կադրերը, որոնց նպատակն է պարզել ուղղաթիռի կործանման վայրը, որում գտնվել են Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Տեսանյութերը՝ Telegram-ում։
Իրանի նախագահին ու արտգործնախարարին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել․ լրացվում է