Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, որը մահափորձից հետո հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է, գիտակցության է եկել և շփվում է մյուսների հետ։ Այս մասին հայտնել են հիվանդանոցից։
«Հիվանդը գիտակից է և շփվում է»,- ասվում է հիվանդանոցի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ մահափորձից հետո հոսպիտալացվել է Սլովակիայի վարչապետը։ Երկուշաբթի կլինիկայից հայտնել էին, որ Ֆիցոյի վիճակը բարելավվում է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրան այցելել է Սլովակիայի ընտրված նախագահ Պետեր Պելեգրինին, ում հետ վարչապետը կարճ զրույց է ունեցել։
71-ամյա գրողը հայտնել է Սլովակիայի վարչապետի վրա կրակելու պատճառը (տեսանյութ)