Հետևեք մեզ։

Խախտել են քաղաքական պայմանավորվածությունը, ես հրաժարական եմ տալիս․ Փարաքար խոշորացված համայնքի ՔՊ-ական ղեկավար

10:23, 22 մայիս 2024
Խախտել են քաղաքական պայմանավորվածությունը, ես հրաժարական եմ տալիս․ Փարաքար խոշորացված համայնքի ՔՊ-ական ղեկավար

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարական է ներկայացրել։

«Ֆեյսբուք»-ի իր էջում Մինասյանը գրել է․

«Փարաքար խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ,

Հայտարարում եմ, որ ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության արդեն նախկին անդամ Էմին Երիցյանը խախտել է քաղաքական պայմանավորվածությունը՝ միանալով Փարաքար համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացին:

Իբրև հուսալի գործընկեր՝ ստեղծված իրավիճակի մասով կրում եմ քաղաքական պատասխանատվություն և հրաժարական եմ ներկայացնում Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնից՝ պաշտպանելով համայնքի ղեկավարի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լյուդվիգ Գյուլնազարյանի թեկնածությունը:

Շնորհակալություն եմ հայտնում վստահության և համագործակցության համար»,- ասված է գրառման մեջ։

 

Փեշ բարձրացնել․ Փարաքարի ՔՊ-ական համայնքապետի արկածները Թաիրով գյուղի գիշերային ակումբում (տեսանյութ)

 

Թաիրով գյուղի գիշերային ակումբում խուլիգանության գործով մեղադրանք է ներկայացվել Փարաքարի համայնքապետին

Վերլուծական