Հետևեք մեզ։

Վրաստանի խորհրդարանում ջուր են լցրել ելույթ ունեցող պատգամավորի վրա (տեսանյութ)

19:51, 28 մայիս 2024
Վրաստանի խորհրդարանում ջուր են լցրել ելույթ ունեցող պատգամավորի վրա (տեսանյութ)

Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում «Ռազմավարություն Աղմաշենեբելի»-ի առաջնորդ Գիորգի Վաշաձեի վրա ջուր են լցրել։

Գիորգի Վաշաձեն ելույթ է ունեցել, որի ընթացքում նրա վրա ջուր է լցրել խորհրդարանական մեծամասնության անդամ Իրմա Զավրադաշվիլին։

«Բրավո, ահա դուք, ոչ մի խնդիր։ Սա վայրենիության հասած դավաճանների ճանապարհն է։ Սա դավաճանության ճանապարհն է, որով դուք բոլորդ եք անցնում: Հավատացեք, այս ջուրն ինձ ոչինչ չի տա, ոչ էլ ձեր ընտրած դավաճանության ճանապարհը վրաց ժողովրդին։ Միասնական ու ուժեղ Վրաստանը երբեք չի ծնկի իջնի ոչ մի չար մարդու դեմ, որքան էլ հարուստ լինի նա»,- ասել է Գիորգի Վաշաձեն։

 

 

Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն. օրենքն ընդունվեց 84 ձայնով