Օրեր տևած որոնողափրկարարական աշխատանքներից հետո Սևանա լճից հայտնաբերվել է կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի մարմինը։
Մի քանի ժամ առաջ՝ երբ դեռ լողբերգական լուրը չկար, նրա մայրը՝ Ռուզաննա Մնացականյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր նրա կորելու մասին և հայտնել դստեր՝ այնտեղ գտնվելու պատճառը․
«Իմ եթերային, բարեկիրթ, անարատ, մաքուր, ազնիվ հրաշքը առեղծվածային ձևով կորել է Սևանի բարձրակարգ հյուրանոցից` որտեղ 2 օր ընդամենը պետք է հանգստանար, իր ծննդյան 25 ամյակի համար ես ու ամուսինս էինք իրեն նվեր արել, և վերադառնար իր նախագծերին»։
Նշենք, որ Անահիտ Մնացականյանը հունիսի 15-ին կդառնար 25 տարեկան։