«Մենք ունեցել ենք այն համոզմունքը, որ տեղի է ունեցել հանցանք», - «Ազատության» հարցին, թե համաձա՞յն է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման որոշման հետ, ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
Վերջինս ավելի վաղ ղեկավարում էր Հատուկ քննչական ծառայությունը։
«Ես ղեկավարել եմ այն կառույցը, որն այդ քրեական գործն ուղարկել է դատարան, հետևաբար մենք ունեցել ենք այն համոզմունքը, որ տեղի է ունեցել հանցանք, և տվյալ անձն այդ հանցանքը գործել է», - նշեց նա։
Ավելի քան չորս տարվա դատավարությունից հետո դատարանն արդարացրել է Հայաստանի երրորդ նախագահին՝ հերքելով Դատախազության մեղադրանքը, թե նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը։