Հետևեք մեզ։

Մադրիդյան փաստաթուղթն ասում է Փաշինյանի ասածի ճիշտ հակառակը․ Ադրբեջանը դրանով ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս չէ․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)

14:58, 19 ապրիլ 2023
Մադրիդյան փաստաթուղթն ասում է Փաշինյանի ասածի ճիշտ հակառակը․  Ադրբեջանը դրանով ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս չէ․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)

Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը խոսել է Մադրիդյան սկզբունքների մասին և ասել, որ Մադրիդյան սկզբունքների ընդունմամբ Արցախը ճանաչվել է Ադրբեջնի մաս, սակայն այդ մասին չի ասվել ժողովդրին։

Սրան ի պատասխան ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդես է եկել տեսաուղերձով։ Hayastan.news-ը տեսաուղերձից ներկայացնում է հետևյալ հատվածը․ «Անկեղծորեն, չէի ուզենա սրա վրա ժամանակ անցկացնել, բայց ստիպված եմ անել։ Ամփոփ ասեմ․ այդ փաստաթուղթն ասում է Նիկոլ Փաշինյանի ասածի ճիշտ հակառակը։  

Մարդիդյան փաստաթուղթը համանախագահների կողմից ներկայացվելով և Ադրբեջանի կողմից ընդունվելով, փաստորեն նրանք ճանաչում են, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս չէ, և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ճակատագրի մասին պետք է որոշի հանրաքվերով։ Ես իրոք չեմ հասկանում Փաշինյանի դատողությունը։ Գուցե նրան պետք է հարց տալ, թե նույն տրամաբանությունից ելնելով ինչո՞ւ է ինքն այսօր ուզում խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, որի հիմքում լինելու է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը»։

Օսկանյանը հավելեց, որ Մադրիդյան փաստաթուղթը հայկական կողմի ձեռքբերում է․ «Այսօր իշխանությունն իրեն արդարացնելու համար այդ ձեռքբերումը փոշիացնում է»։