Հետևեք մեզ։

Ես պատրաստ էի Փաշինյանին օգնելու, ես խորհուրդ էի տալու չսկսել սեփական զրոյական կետից, գնալ 3-րդ ճանապարհով և մենք հիմա կունենայինք ԼՂԻՄ՝ Շուշիով, Հադրութով ու առանց զոհերի․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)

15:25, 19 ապրիլ 2023
Ես պատրաստ էի Փաշինյանին օգնելու, ես խորհուրդ էի տալու չսկսել սեփական զրոյական կետից, գնալ 3-րդ ճանապարհով և մենք հիմա կունենայինք ԼՂԻՄ՝ Շուշիով, Հադրութով ու առանց զոհերի․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)

Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը խոսել է Մադրիդյան սկզբունքների մասին և ասել, որ Մադրիդյան սկզբունքների ընդունմամբ Արցախը ճանաչվել է Ադրբեջնի մաս, սակայն այդ մասին չի ասվել ժողովդրին։

 

 ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը պատասխանել է Փաշինյանին տեսաուղերձով և խոսել Մադրիդյան սկզբունքների մասին։


«Եթե 2018 թվականից հետո Նիկոլ Փաշինյանը իսկապես հնարավորություն ունենար ինձ հետ հանդիպելու, ես նրան հետևյալ խորհուրդ էի տալու․ պարոն վարչապետ, դուք իսկապես ունեք շատ մեծ լեգիտիմություն, 80 տոկոսով ընտրվել եք, սեղանին կա նման փաստաթուղթ, մի արհամարհեք, ձեր զրոյական կետից մի սկսեք, դա իր մեջ վտանգներ է պարունակում։ Կասեի՝ ես գիտեմ Ադրբեջանի կարմիր գիծը որն է, և ես իրեն խորհուրդ էի տալու գնալ երրորդ տարբերակով՝ Ադրբեջանին վերադա
րձնել հինգ տարածքները՝ փաստաթղթի ստորագրման դեպքում և բանակցել Ադրբեջանի հետ, որ Քարվաճառի ու Լաչինի ոչ միջանցքային մասը վերադարձվի 3-5 տարվա ընթացքում, իսկ մինչ այդ Ադրբեջանը պետք է ապացուցի, որ ինքն ի վիճակի է խաղաղ գոյակցելու հարևանների հետ։  Եթե Փաշինյանը գնար նման ճանապարհով, ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք կունենայինք ամբողջական ԼՂԻՄ՝ Շուշիով, Հադրութով, 20 կմ միջանցքով ու առանց զոհերի, դե-ֆակտո անկախ հայկական Արցախ, ես ուղղակի սրանում համոզված եմ։ Ես պատրաստ էի Փաշինյանի օգնելու, ես ասելու էի՝ որպես այս փաստաթղթի գլխավոր բանակցող ձեր կողքը կկանգնեմ»,-ասաց Օսկանյանը։

 

Մանրամասները՝  տեսանյութում․