Երուսաղեմի տարբեր քրիստոնեական եկեղեցիների ղեկավարներ միավորվել են ընդդեմ եկեղեցական գույքի վրա մունիցիպալ տուրք սահմանելու Երուսաղեմի քաղաքապետարանի որոշման և կոչ արել հրաժարվել այդ որոշումից: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։
Եկեղեցիների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում աավում է.
«Մեր խորև մտահոգություն ենք հայտնում այդ որոշման կապակցությամբ, որը հակասում է եկեղեցիների և քաղաքացիական իշխանությունների միջև դարավոր պատմական պայմանավորվածություններին:
Նման միջոցը խարխլում է Երուսաղեմի սուրբ բնավորությունը և վտանգի տակ է դնում եկեղեցիների կարողությունը՝ իրականացնելու իրենց ծառայությունն այս երկրում»:
Համատեղ հայտարարության մեջ հոգևորականները երկրի իշխանություններին հիշեցրել են իրենց կատարած ներդրումների մասին:
Հայտարարությունը, ի թիվս այլոց, ստորագրել են նաև Հայ Առաքելական Եկեղեցու Երուսաղեմի Պատրիարքը և Հայ Կաթողիկե Պատրիարքական Էկզարքարյանը: