Հետևեք մեզ։

Բայրամովը կրկին խոսել է ՀՀ սահմանադրությունից և այն համարել «խոչընդոտ»

20:12, 25 հունիս 2024
Բայրամովը կրկին խոսել է ՀՀ սահմանադրությունից և այն համարել «խոչընդոտ»

«Հայաստանի սահմանադրությամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին պնդումները բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտն են»։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպման ժամանակ։

 

Ինչպես փաստ է՝ Հայաստանի գործող Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ խոսվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման, ինչպես նաև «1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին» Հայաստանի կողմից սատար կանգնելու մասին:

 

 ՀՀ ԱԳՆ հայտարարության հակառակ կողմը․ ի՞նչ է ասում ԱԳՆ-ն Ալիևին