Հետևեք մեզ։

Ինչ ուզում էին առաջարկել այն ժամանակ, թող հիմա հրապարակեն, կարձագանքեմ, հո ասելով չի. Փաշինյանը՝ Օսկանյանի հայտարարության մասին

12:31, 20 ապրիլ 2023
Ինչ ուզում էին առաջարկել այն ժամանակ, թող հիմա հրապարակեն, կարձագանքեմ, հո ասելով չի. Փաշինյանը՝ Օսկանյանի հայտարարության մասին

Իմ  զեկույցում ես հստակ արձանագրել եմ հետևյալը, որ 2007-ին Մադրիդյան արձանագրությունը, ինքնորոշման ձևակերպումը տված  այնպես, որ Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս, սա է պրոբլեմը։ Մենք իրականությանը չենք հետևուՄ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին՝ թե Փաշինյանը հստակ համաձայնե՞լ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրանով Արցախը մնալու է Ադրբեջանի կազմո՞ւմ՝ այո, կամ ոչ:

 

«Մենք ստեղծել ենք ցանկալի իրականություն, որը միջազգային և աշխարհաքաղաքական իրականության հետ կապ չի ունեցել: Ես ասում եմ, որ այս իրադրության հետ հիմա պետք է առերեսվենք»,- ասաց Փաշինյանը:

 

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանն անդրադառնալով՝ Փաշինյանն ասաց. «Օսկանյանն ինձ հետ հանդիպել է 44-օրյա պատերազմից հետո: Թող իրենք հրապարակեն իրենց տարբերակները, ես իրենց խոնակը չեմ, ինչ-որ ուզում էին առաջարկել այն ժամանակ, թող հիմա հրապարակեն, ես էլ կարձագանքեմ: Նրանց առաջարկները ամբողջովին արտահայտված են թողած բանակցային ժառանգության մեջ, հո ասելով չի: Բանակցային իրականությունը մի բան է եղել, տեսախցիկների առաջ մեկ այլ բան են խոսացել»,- ասաց նա: