Հետևեք մեզ։

Այսքան ուրախ երևի երբեք չեմ եղել, Վրաստանը պատմություն է կերտում և մենք կանգ չենք առնելու․ Խվիչա Կվարացխելիա

01:28, 27 հունիս 2024
Այսքան ուրախ երևի երբեք չեմ եղել, Վրաստանը պատմություն է կերտում և մենք կանգ չենք առնելու․ Խվիչա Կվարացխելիա

Երջանկություն ենք պարգևել վրաց ժողովրդին և այս արդյունքով մենք  ևս երջանիկ ենք։ Չենք պատրաստվում կանգ առնել։

Այս մասին Պորտուգալիայի հավաքականին 2։0 հաշվով հաղթելուց հետո ասել է Վրաստանի հավաքականի և  իտալական «Նապոլիի» եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան։

«Քանի որ Պորտուգալիային կարողացանք հաղթել, այսինքն ունակ ենք այլ հաղթանակների ևս։ Յուրաքանչյուր ֆոտբոլիստն արել է ամեն ինչ, որպեսզի հաղթենք։ Այսքան ուրախ երևի երբեք չեմ եղել։ Մեր պետությունը պատմություն է կերտում և մենք պետք է առաջ գնանք»,-ասել է ֆուտբոլիստը «Իմեդի»-ի հետ զրույցում։

 

Եվրո-2024. Վրաստանը հաղթեց Պորտուգալիային և դուրս եկավ փլեյ-օֆֆ