Հետևեք մեզ։

Անգամ չգիտեմ, թե ինչ ասեմ․ հրաշալի զգոցողություններ են,  տղաների մոտ էինք, շնորհավորեցինք, սա մեծ նվաճում է․ Վրաստանի վարչապետ

01:36, 27 հունիս 2024
Անգամ չգիտեմ, թե ինչ ասեմ․ հրաշալի զգոցողություններ են,  տղաների մոտ էինք, շնորհավորեցինք, սա մեծ նվաճում է․ Վրաստանի վարչապետ

Անգամ չգիտեմ, թե ինչ ասեմ․ հրաշալի զգոցողություններ են,  տղաների մոտ էինք, շնորհավորեցինք։ Յուրաքանչյուրն արժանի է շնորհակալությունից ավելիին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վրաստանի ընտրանու՝ Պորտուգալիային 2։0 հաշվով հաղթելուց հետո։

«Նրանք պայքարեցին մինչև վերջ․ Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ խաղալն ու փլեյ-օֆֆում հայտնվելը մեծ նվաճում է։ 

Պորտուգալացիները չնայած առաջին խմբում ապահովել էին իրենց տեղը, սակայն նրանք ևս պայքարում էին մինչև վերջին րոպեն։ Նման հավաքականին հաղթելն առավել արժեքավոր է, յուրաքանչյուր խաղ էլ բարդ է, բայց ամեն ինչ հնարավոր է»,-ասել է երկրի վարչապետը վրացական լրատվամիջոցների հետ զրույցում։

 

Եվրո-2024. Վրաստանը հաղթեց Պորտուգալիային և դուրս եկավ փլեյ-օֆֆ