Իրանում ավարտվել է արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը։
Բոլոր ընտրատեղամասերում մեկնարկից 16 ժամ անց ավարտվել է քվեարկության գործընթացը և սկսվել է ձայների հաշվարկի գործընթացը։
Իրանում նախագահության 14-րդ ժամկետի համար պայքարում են ռեֆորմիստ պատգամավոր Մասուդ Փեզեշքիանը, Իսլամական անվտանգության խորհրդում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին, խորհրդարանի նախագահ Մոհամմադ Ղալիբաֆը, արդարադատության և ներքին գործերի նախկին նախարար Մուստաֆա Փուրմոհամմադին։
Ինչ քաղաքական անցյալ ունեն Իրանի նախագահի պաշտոնին հավակնողները․ մանրամասներ