Հետևեք մեզ։

«Գաղտնիք է»․ Մոսկվայի Beluga ռեստորանը չի հաստատել Քանյե Ուեսթի ժամանման մասին տեղեկությունը

14:25, 30 հունիս 2024
«Գաղտնիք է»․ Մոսկվայի Beluga ռեստորանը չի հաստատել Քանյե Ուեսթի ժամանման մասին տեղեկությունը

Մոսկվայի Beluga ռեստորանից RIA Novosti-ին չեն հաստատել տեղեկությունն այն մասին, որ շաբաթ օրը իրենց մոտ է ժամանել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը։
Ավելի վաղ Moskvichka ամսագրի Telegram ալիքում հաղորդագրություն էր հայտնվել, որ Ուեսթն ու իր թիմը շաբաթ օրը եղել են Beluga ռեստորանում։
«Ցավոք սրտի, ռեստորանի հյուրերի այցերը գաղտնի է, ուստի ես չեմ կարող պատասխանել այս հարցին»,- ասել է գործակալության զրուցակիցը։

 

Քանյե Ուեսթը ժամանել է Մոսկվա․ համերգի մասին լուրերը հերքվել են