Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում Վրաստանի հավաքականը ևս մեկ անգամ ապացուցեց, որ արժանի մրցակից է, որը բարձր մակարդակի ֆուտբոլ է ցուցադրում։
Այս մասին գրել է նախկին ֆուտբոլիստ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Շնորհակալություն տղաներին վրացի երկրպագուներին մատուցած ուրախության և բոլոր ֆուտբոլասերներին հետաքրքիր խաղեր մատուցելու համար։
Այսօր արդեն ողջ աշխարհը գիտի, որ Վրաստանը հաղթանակի համար պայքարող երկիր է։
Մեզ շատ հաղթանակներ են սպասվում։ Վրաստան, կանգ մի առ»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում Վրաստանը պարտվեց Իսպանիայի հավաքականին 4։1 հաշվով։