Թուրքիայի արտաքին գերատեսչությունն ԱԳՆ-ն կանչել է Անկարայում Գերմանիայի դեսպան Յուրգեն Շուլցին՝ ՈՒԵՖԱ-ի կողմից կարգապահական հետաքննության պատճառով թուրք ֆուտբոլիստի նկատմամբ, ով խաղից հետո ցուցադրել է թուրք ազգայնականների «գորշ գայլերի» ժեստը։ Այս մասին հայտնում է CNN Turk-ը՝ դիվանագիտական աղբյուրներին հղումով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է «ՈւԵՖԱ-ի կողմից այս հետաքննության անթույլատրելիության մասին» և Գերմանիայի իշխանությունների վերաբերմունքը պայմանավորել է «քաղաքական դրդապատճառներով և այլատյացությամբ»:
Գերմանիայի ՆԳՆ-ն արձագանքել թուրք ֆուտբոլիստի կողմից գոլը տոնելու ժեստին