Հետևեք մեզ։

Իրանի նոր նախագահն ադրբեջանական ծագումով թուրք է․ Էրդողան

20:10, 07 հուլիս 2024
Իրանի նոր նախագահն ադրբեջանական ծագումով թուրք է․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանի նախագահական ընտրությունների հաղթած Մասուդ Փեզեշքիանն «իրոք թուրք է» և ընդգծել, որ նոր նախագահի օրոք ակնկալում է հարաբերությունների զարգացում Իսլամական Հանրապետության հետ։

«Մասուդ Փեզեշքիանն իրականում ադրբեջանական ծագումով թուրք է, օրինակ՝ Թավրիզում թուրքերեն է խոսում, բայց երբ գնում է քրդաբնակ շրջաններ, այնտեղ էլ կարող է քրդերեն խոսել... Երբ վերադառնանք, կկապնվեմ նրա հետ և կշնորհավորեմ։ Հուսով եմ, որ ապագայում Թուրքիայի և Իրանի հարաբերությունները կբարելավվեն... Իրանը կարևոր հարևան է, որի հետ մեզ կապում են պատմամշակութային կապերը: Նոր ժամանակաշրջանում ես ակնկալում եմ, որ Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները կզարգանան արագ տեմպերով»,- ասել է Թուրքիայի ղեկավարն ինքնաթիռում՝ լրագրողների հետ զրույցում։

 

Իրանի նոր նախագահը, բնականաբար, իրանցի է, որը սերում է Ատրպատականից. Վարդան Ոսկանյան