Հետևեք մեզ։

Ֆրանսիայի վարչապետը հրաժարական կտա

23:52, 07 հուլիս 2024
Ֆրանսիայի վարչապետը հրաժարական կտա

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը հայտարարել է, որ երկուշաբթի առավոտյան հրաժարական կտա երկրի կառավարության ղեկավարի պաշտոնից՝ երկրում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով։


Վարչապետը սոցիալական ցանցերում հեռարձակվող քաղաքացիներին ուղղված ուղերձում նշել է, որ իր կուսակցությունն ավելի հաջող հանդես եկավ, քան Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում, սակայն դա բավարար չէր խորհրդարանում տեղերի մեծամասնություն ստանալու համար։
 
«Հավատարիմ մնալով հանրապետության ավանդույթներին և իմ սկզբունքներին՝ վաղն առավոտյան ես հրաժարականի դիմում կներկայացնեմ հանրապետության նախագահին», - ասել է Աթալը։


Միևնույն ժամանակ, վարչապետը հայտարարել է Ֆրանսիայի կառավարության ղեկավարի պաշտոնում «որքան անհրաժեշտ է» աշխատելու պատրաստակամությունը՝ նշելով, որ մի քանի շաբաթից երկիրը պետք է «հյուրընկալի ամբողջ աշխարհին», նկատի ունենալով օլիմպիական խաղերը։

 

Մակրոնի կոալիցիան պարտվում է․ BFMTV-ն տվյալներ է հայտնել Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններից