Հետևեք մեզ։

Ucom ընկերությունը ևս հայտնում է կապի խափանումների մասին

19:08, 10 հուլիս 2024
Ucom ընկերությունը ևս հայտնում է կապի խափանումների մասին
Ucom ընկերությունը ևս հայտնում է կապի խափանումների մասին:
Ընկերության տարածած հաղորդագրությունում ասվում է․
«Տեղեկացնում ենք, որ Ucom-ի կողմից իրականացված արդիականացման աշխատանքների ընթացքում որոշ բաժանորդների մոտ նկատվել են ֆիքսված կապի խափանումներ, որոնք այժմ կարգավորվում են: Հնարավոր ընդհատումների համար նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը։
Կարգավորումները որոշ ժամանակ անց ամբողջապես կկատարվեն և կապը կվերականգնվի բոլոր բաժանորդների համար»։