Հետևեք մեզ։

Շահրամանյանը ոչ միայն հերքել է Գալստյանի ցուցմունքը․ փաստաբանը մանրամասներ է հայտնել

23:54, 11 հուլիս 2024
Շահրամանյանը ոչ միայն հերքել է Գալստյանի ցուցմունքը․ փաստաբանը մանրամասներ է հայտնել

Չգիտեմ՝ ինչու է հանրային լրատվականը Արցախի նախագահի և Սարգիս Գալստյանի առերեսման մասին խոսում, բայց պետք է նշեմ, որ առերես հարցաքննության ընթացքում Սամվել Շահրամանյանը ոչ միայն հերքել է Սարգիս Գալստյանի ցուցմունքը, այլև վերջինս համաձայնվել է նախագահի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտպան Ռոման Երիցյանը` անդրադառնալով Սարգիս Գալստյանի գործին:

«Ավելացնեմ նաև, որ Սամվել Շահրամանյանը նշված գործով հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով, այսինքն՝ որևէ մեղադրանք նրան չի առաջադրվել»,- գրել է նա։

 

Սարգիս Գալստյանը հայտնել է, թե ադրբեջանցիների հետ կապնվել է Շուշիից արվեստի գործեր դուրս բերելու համար․ նա առերեսվել է Սամվել Շահրամանյանի հետ

 

Սարգիս Գալստյանը 2020-ից լրտեսություն է արել, ստացել է «Սարխան» ծածկանունը. Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Սարգիս Գալստյանի արարքների, Արցախում մնալու մասին