Հետևեք մեզ։

Թագուհուն զանգեցի և գործընկերային ասի՝ դատի չտամ, հիմա էլ այս սուտը․ մեծ բանտիկ ունենք փաթաթած ձեր ստերին. Ալեն Սիմոնյանը դատական հայց կներկայացնի ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի

16:15, 12 հուլիս 2024
Թագուհուն զանգեցի և գործընկերային ասի՝ դատի չտամ, հիմա էլ այս սուտը․ մեծ բանտիկ ունենք փաթաթած ձեր ստերին. Ալեն Սիմոնյանը դատական հայց կներկայացնի ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է արել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա հրապարակման վերաբերյալ, որն առնչվում է իր եղբորը:

Hayastan.newsհրապարակել է օրաթերթի այդ հրապարակումը, ուստի ներկայացնում ենք նաև Ալեն Սիմոնյանի արձագանքը:

Ալեն Սիմոնյանը գրել է.

«Այն, որ լրագրողը դադարում է լրագրող լինելուց ու վերածվում է մատուցողի և սկսում մատուցել այն, ինչ իրեն պատվիրում են, մեր իրականության մեջ, ցավոք, շատ տարածված է: Ահա այստեղ էլ Թագուհին, ով իր աշխատակիցներին ինձ վրա «ՖԱՍ» հրաման է տվել, անգրագետ-անգրագետ աջ ու ձախ փորձում են ինձ հետ կապված որևէ բան գտնել՝ էլ պարբերաբար իմ աշխատակիցների մուտք ու ելքն են հարցնում, էլ կեղտոտ ներքնազգեստի մեջ քուջուջ անում, հիմա էլ ակնհայտ սուտ են գրել, թե իբր իմ եղբայրը հերիք չէ աշխատում է տնօրեն ասֆալտի կազմակերպությունում, այն էլ վերջերս 4 միլիարդի տենդեր է հաղթել այն պարագայում, որ 2023 թ. մայսիսից իմ եղբայրը տնօրեն չէ, իսկ 2023 թ. սեպտեմբերից ընդհանրապես դուրս է եկել նշված կազմակերպությունից:


Թագուհուն մեկ անգամ մի երկու ամիս առաջ զանգեցի ու զգուշացրեցի, որ մի հոդված հեռացնի, որի մեջ հերթական զրպարտությունն էր, գործընկերային ասացի դատի չտամ, մի արա, պարզապես մի արա, չկա նման բան, հոդվածը փոխեցին, հիմա էլ այս սուտը, այս անգամ արդեն ուղղակի հայց կներկայացնեմ, բոլոր սքրինները կան և համացանցում արդեն լավ տարածվել է հերթական կեղծ նյութը, ուստի հեռացնելն էլ իմաստ չունի: Արդեն խնդրել եմ իրավաբաններիս, որ հայց նախապատրաստեն և մուտք անեն: 

Հ.Գ. Շնորհակալ եմ Սիվիլնեթին, որ ինքնուրույն արձագանքեց և ֆիքսեց, որ Ժողովուրդը հերթական սուտն է գրել իմ մասին: Ինչ խոսք, անսպասելի էր:


Հ.Գ.2. Թագուհուն և որոշ այսպես կոչված՝ ԶԼՄ-ներին թվում է, թե մեր իշխանությունը նախկինների նման է, որ մեր մասին նյութ են գրում, մենք խառնվում ենք իրար, աջ ու ձախ վազում վախեցած, ու մեր կյանքում բան է փոխվում, իրենք էլ ուժ ունեն, որովհետև ԶԼՄ ունեն ու կարող են մեր մասին անդադար ստեր գրել: Պետք է հիասթափեցնեմ, մեծ բանտիկ ունենք փաթաթած ձեր ամենօրյա ստերի և հիմարությունների վերաբերյալ: Նրանք այնքանով են հետաքրքիր, որ հնարավորություն են տալիս ձեզ տանել դատարան և ևս մեկ անգամ ի ցույց դնել ձեր դեղնությունը՝ որպես մամուլ, ինչպես այս դեպքում»: