Թրամփի դեմ մահափորձից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հանրահավաքում տեղի ունեցած կրակոցները և նախկին նախագահին մաղթել շուտափույթ ապաքինում։
Բայդենը իր հերթին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ, նա Դելավերից վերադառնում է Սպիտակ տուն, որտեղ նախատեսում էր անցկացնել հանգստյան օրերը։
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ևս դատապարտել է կրակոցները՝ ասելով, որ ցնցված է, տխուր և ուրախ, որ Թրամփը ապահով է։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը վստահեցրել է, որ իշխանությունները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները Թրամփի և Բայդենի անվտանգությունն ապահովելու համար։
Reuters-ը նշում է, որ Հանրապետական կոնգրեսականները մտադիր են հուլիսի 22-ին լսումներ անցկացնել Թրամփի դեմ մահափորձի վերաբերյալ, որին հրավիրված է ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրենը:
Ամերիկացի միլիարդատեր Սաքսը հիշեցրել է ամերիկացիներին, որ հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնը մեկուկես ամիս առաջ զգուշացրել է Թրամփի մահափորձի սպառնալիքի մասին։
Նշվում է, որ Հանրապետական կուսակցության համագումարը Միլուոկիում չի չեղարկվի։ Թրամփը, չնայած հարձակմանը, դրան կմասնակցի։
Նշվում է նաև, որ Հետաքննությունների դաշնայիմ բյուրոյին հաջողվել է բացահայտել Թրամփի դեմ մահափորձի կասկածյալին, դա 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է։ Այս մասին ևս հայտնում է Reuters-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ՀԴԲ-ն նրան համարում է մահափորձի մասնակից։