Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում թռիչքների և վայրէջքների քանակի սահմանափակումներն ուժի մեջ չեն մտել եղանակային հաշվետվությունների ճշգրտումներից հետո, լրագրողներին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։
«Այս պահին եղանակային սահմանափակումները ուժի մեջ չեն մտել և չեղարկվել են եղանակային հաշվետվության փոփոխության պատճառով», - նշել է ծառայությունից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էին․«Առաջիկա 24 ժամվա ընթացքում Մոսկվայի մարզում սպասվող եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով «Շերեմետևո» միջազգային օդանավակայանը ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում հուլիսի 14-ին ժամը 17:00-ից հետո օդանավերի թռիչքի և վայրէջքի վրա»:
Երևան-Մոսկվա և հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվել են․ ռուսական կողմը հայտնել է պատճառը