Բարձրագույն դատական խորհուրդն այսօր բավարարեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Այս առնչությամբ՝ Hayastan.news-ը մեկնաբանություն խնդրեց Աննա Դանիբեկյանից․ Աննա Դանիբեկյանն ասաց․« Այս փուլում չեմ ուզում մեկնաբանել, բացի այդ մի փոքր զբաղված եմ այս ամենով պայմանավորված՝ վարույթներ և այլն։ Կանդրադառանամ, իհարկե, բայց ավելի ուշ»։
Հարցին, թե իսկ ինչպես է տրամադրությունը, Դանիբեկյանը պատասխանեց․ «Շատ լավ եմ, պատկերացրեք»։
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ որոշումը հրապարակելուն կից գրել է․
Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարել ընդգծել, որ երկար ձգձգված ու վաղեմության ժամկետի ավարտման հիմքով կարճված Ռոբերտ Քոչարյանի գործը ուներ բացառիկ կարևորություն թե՛ վարույթում ներգրավված անձանց շրջանակի կարգավիճակով, թե՛ նրանց մեղսագրվող արարքների
քրեաիրավական բնույթով և ծանրության աստիճանով: Հետևաբար, դատավոր Դանիբեկյանը պարտավոր էր գիտակցել, որ արդարադատություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության դատաիրավական պրակտիկայի պատմության ամենակարևոր գործերից մեկով և պետք է արդյունավետ կազմակերպեր և ողջամիտ ժամկետում իրականացներ արդարադատություն:
Դատավարությունը տևել է 4 տարի 4 ամիս, ինչը Խորհրդի համոզմամբ տեղի է ունեցել, քանի որ դատավորը պատշաճ չի կատարել օրենքով իրեն վերապահված պարտականությունները»։
Սա «Շարմ հոլդինգին» պատվիրած ԲԴԽ սցենարն է, որի հեղինակը Hayastan.news-ի տեղեկություններով՝ Երանուհի Թումանյանցն է՝ ԲԴԽ անդամ և համատեղության կարգով Կարեն Անդրեասյանի օգնական-ցսենարիստ-երրորդ ականջ-քարտուղար։
Ի դեպ, Կարեն Անդրեասյանն այդ ֆիլմում չի անդրադարձել Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին, նրա մասին ֆիլմ չի կարող նկարել։