Հետևեք մեզ։

«Փյունիկի Աղջիկների» թիմ է տեղափոխվել ևս մեկ իրանուհի խաղացող

15:44, 17 հուլիս 2024
«Փյունիկի Աղջիկների» թիմ է տեղափոխվել ևս մեկ իրանուհի խաղացող

«Փյունիկի Աղջիկների» թիմի շարքերն է համալրել ևս մեկ իրանուհի՝ 25-ամյա Հաջար Դաբաղին։ Այս մասին հայտնում է ակուբի մամուլի ծառայությունը։

Դաբաղին հանդես է եկել իրանական «Այանդե Սազանիում» և «Սեպահանում»: Ֆուտբոլիստուհին նաև խաղացել է Հնդկաստանը ներկայացնող «Գոկուլամ Կերալա» ակումբում, որի կազմում 2023 թվականին մասնակցել է Ասիայի Կանանց ակումբային առաջնությանը և խմբային փուլում աչքի ընկել գոլով:

Նշվում է, որ 25-ամյա հարձակվողը Իրանի Պրեմիեր լիգայի շրջանակում մասնակցել է  147 հանդիպման՝  դառնալով 131 գոլի հեղինակ։

 

«Փյունիկի Աղջիկների» թիմ է տեղափոխվել իրանուհի խաղացող