Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ առաջադրվելու է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար։
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Ինձ համար պատիվ է ստանալ նախագահի հավանությունը, ես պատրաստ եմ առաջադրվել», - ասել է Հարիսը:
Հարիսը կարող է առաջադրվել օգոստոսին Չիկագոյում կայանալիք Դեմոկրատական կուսակցության համագումարում: Դեռևս ոչինչ չի հաղորդվում, թե էլ ով կարող է առաջադրվել Դեմոկրատական կուսակցությունից:
Նշենք, որ հուլիսի 21-ին Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենը հայտարարել էր ընտրապայքարից դուրս գալու մասին՝ պաշտպանելով Հարիսի թեկնածությունը։